Վլադիմիր Զելենսկին վտանգավոր բացառություն է գնահատում Կանադայի որոշումը՝ Գերմանիային բնական գազի տուրբինը վերադարձնելու վերաբերյալ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վտանգավոր բացառություն է համարում Գերմանիային բնական գազի տուրբին վերադարձնելու Կանադայի որոշումը, որով նախատեսվում է ամբողջ հզորությամբ շահագործել «Հյուսիսային հոսք 1» գազատարը։
«Այժմ կասկած չկա, որ Ռուսաստանը կփորձի ոչ միայն հնարավորինս սահմանափակել գազի մատակարարումը Եվրոպա, այլեւ ամբողջությամբ դադարեցնել այն։ Հենց դրան էլ պետք է պատրաստվենք, դա արդեն հրահրվել է։ Նման պայմաններում Ռուսաստանի ղեկավարությանն ուղղված յուրաքանչյուր զիջում ընկալվում է որպես ապագայում ավելի ուժեղ ճնշում գործադրելու խթան։ Իհարկե, դեռ հնարավոր է վերանայել այս որոշումը։ Ռուսաստանը երբեք չի խաղացել էներգետիկ ոլորտում կանոններով, և հիմա էլ չի խաղա, եթե չտեսնի ուժը»,- ասել է Զելենսկին։