Վլադիմիր Զելենսկին ստորագրել է անվտանգության ծառայության ուժեղացման մասին օրենքը
Վլադիմիր Զելենսկին ստորագրել է անվտանգության ծառայության ուժեղացման մասին օրենքը

Ուկրաինայի նախագահը ստորագրել է երկրի անվտանգության ծառայության ուժեղացման մասին օրինագիծը։

Փաստաթղթի համաձայն՝ ընդլայնվում են Ուկրաինայի անվտանգության ծառայության լիազորությունները և 10 000-ով ավելանում է աշխատակիցների թիվը։

Ինչպես պարզաբանում է նախագահ Վլադիմիր Զելենսկին, ընդլայնված լիազորությունների շրջանակում անվտանգության ծառայությունը կկարողանա կատարել իր մարտական առաջադրանքները, ոչնչացնել օկուպացիոն ուժերին և իրականացնել երկրի պաշտպանությանն ուղղված գործողություններ։