Վլադիմիր Զելենսկին պաշտոնական այցով ժամանել է Նիդեռլանդներ
Վլադիմիր Զելենսկին պաշտոնական այցով ժամանել է Նիդեռլանդներ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնական այցով ժամանել է Նիդեռլանդներ։

Ուկրաինայի նախագահի մամուլի խոսնակի խոսքով՝ Զելենսկին Հաագայում կհանդիպի նաև Միջազգային քրեական դատարանի նախագահի հետ։

Ըստ ԶԼՄ-ների՝ Վլադիմիր Զելենսկին արդեն բանակցություններ է վարել Սենատի ղեկավար Յան Էնթոնի Բրուինի հետ։ Բացի այդ, նա նախատեսում է հանդիպել Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ և այցելել ռազմաօդային ուժերի բազա։

Բացի այդ, ինչպես գրում են լրատվամիջոցները, ուկրաինական զարգացումների ֆոնին նախատեսվում է Վլադիմիր Զելենսկիի ելույթը Նիդեռլանդների Սենատում՝ համաշխարհային խաղաղության հարցի շուրջ։

Ուկրաինայի նախագահը Նիդեռլանդներ է ժամանել Ֆինլանդիայից, որտեղ գագաթնաժողով է կայացել Հյուսիսային Եվրոպայի երկրների ղեկավարների և Ուկրաինայի նախագահի մասնակցությամբ։