Վլադիմիր Զելենսկին Օքսանա Մարկարովային նշանակել է Ուկրաինայում վերակառուցման և ներդրումների հարցերով իր խորհրդական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Օքսանա Մարկարովային նշանակել է Ուկրաինայում վերակառուցման և ներդրումների հարցերով իր խորհրդական։
Զելենսկին ասել է, որ Մարկարովան պաշտոնապես սկսել է իր պարտականությունները որպես խորհրդական նոյեմբերի 30-ին։
«Ես ուրախ եմ, որ Օքսանան մնում է մեր կառավարության թիմում։ Նրա պարտականությունների մեջ են մտնում Ուկրաինան ամրապնդող հարցերի շուրջ խորհրդակցությունները, մասնավորապես՝ բիզնես միջավայրի բարելավումը, մեր պետության ֆինանսական կայունության ամրապնդումը, ներդրումների ներգրավումը և մեր ռազմավարական գործընկերների հետ համատեղ վերակառուցման պլանավորումը», – ասել է Ուկրաինայի նախագահը։