Վլադիմիր Զելենսկին ողջունել է ԱՄՆ-ի որոշումը՝ Կիևին 500 Patriot բալիստիկ հրթիռ գնելու իրավունք տրամադրելու վերաբերյալ

14:14, 31.10.2026

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ողջունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի որոշումը՝ Կիևին Patriot համակարգերի համար 500 PAC-3 բալիստիկ հրթիռ գնելու լիազորություն տալու մասին։

Ուկրաինայի առաջնորդը նշել է, որ խնդիրն այն է, որ համաձայնագրի համաձայն՝ հրթիռները կսկսեն մատակարարվել միայն մի քանի տարի անց։ Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինային հրթիռներն այժմ են անհրաժեշտ։

Զելենսկին նշել է, որ Ռուսաստանը, ձմռան մոտենալուն զուգընթաց, զանգվածային հարձակումներ է սկսել Ուկրաինայի էներգետիկ համակարգերի, ջերմամատակարարման և կամուրջների վրա։

Ըստ Ուկրաինայի նախագահի՝ միայն հոկտեմբերի վերջին երկու շաբաթների ընթացքում էներգետիկ կարևոր օբյեկտների վրա իրականացվել է ավելի քան 30 հարված։

Նմանատիպ