Վլադիմիր Զելենսկին ներկա է գտնվելու ռադայում Շտայնմայերի այսպես կոչված բանաձևի քննարկմանը
Վլադիմիր Զելենսկին ներկա է գտնվելու ռադայում Շտայնմայերի այսպես կոչված բանաձևի քննարկմանը

ՈՒկրաինայի ռադայում այսօր «ժողովրդի ձայնը» կուսակցության նիստին ներկա է գտնվելու ՈՒկրաինայի նախագահ, Վլադիմիր Զելենսկին:

ՈՒկրաինական մամուլի հաղորդմամբ, նիստին քննարկվելիք հիմնական հարցը լինելու է Շտայնմայերի այսպես կոչված բանաձևը: Երեկ ՈՒկրաինայի նախագահ, Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ՈՒկրաինայի իշխանությունները համաձայնեցնում են «Շտայնմայերի բանաձևը»:

Հատկանշական է, որ առավոտից ՈՒկրաինայի խորհրդարանի մոտ հավաքվում են ազգայնականները: