Վլադիմիր Զելենսկին լրացուցիչ հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնի թեկնածուների հետ
Վլադիմիր Զելենսկին լրացուցիչ հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնի թեկնածուների հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ լրացուցիչ հանդիպումներ է ունեցել իր գրասենյակի ղեկավարի պաշտոնի թեկնածուների հետ։

Նա այս մասին խոսել է իր ամենօրյա ուղերձում։

Նրա խոսքով՝ նախագահի գրասենյակի նոր ղեկավարի անձի վերաբերյալ որոշում կկայացվի մոտ ապագայում։

«Ես լրացուցիչ հանդիպումներ եմ ունեցել նախագահի գրասենյակի նոր ղեկավարի պաշտոնի վերաբերյալ, քննարկել ենք գրասենյակի աշխատանքի ձևաչափերը, այլ պետական ​​կառույցների հետ համագործակցությունը, որը անհրաժեշտ է Ուկրաինայի շահերի համար։ Գրասենյակի նոր ղեկավարի վերաբերյալ որոշում կկայացվի մոտ ապագայում», – ասել է Ուկրաինայի նախագահը։

Վոլոդիմիր Զելենսկին նոյեմբերի 28-ին հայտարարել է Անդրեյ Երմակի պաշտոնանկության մասին։

Ուկրաինական «Ուկրաինսկա պրավդա» հրատարակությունը գրել է, որ Անդրեյ Երմակին նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում փոխարինելու համար դիտարկվում են թվային վերափոխման նախարար Միխայիլ Ֆեդորովը, պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը, պետական ​​հետախուզական ծառայության ղեկավար Կիրիլ Բուդանովը և նախագահի աշխատակազմի ռազմական հարցերով ղեկավարի տեղակալ Պավել Պալիսան։