Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ռոբերտ Ֆիցոյի հետ
Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ռոբերտ Ֆիցոյի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ։

Ինչպես բացատրեցին Ուկրաինայի նախագահի վարչակազմում, Վլադիմիր Զելենսկին Ռոբերտ Ֆիցոյին հրավիրել է Ուկրաինա՝ չլուծված հարցեր քննարկելու համար։

Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նշել էր, որ Սլովակիան և Հունգարիան ստեղծում են քննչական հանձնաժողով՝ «Դրուժբա» խողովակաշարի վիճակը ուսումնասիրելու համար։

Ինչպես գրում է Politico-ն, Սլովակիան և Հունգարիան կախված են «Դրուժբա» խողովակաշարից, և հենց սա է Հունգարիայի, Սլովակիայի և Ուկրաինայի միջև առճակատման պատճառը։ Ուկրաինան պնդում է, որ «Դրուժբան» վնասվել է ռուսական հարձակումների հետևանքով, մինչդեռ Սլովակիան և Հունգարիան հերքում են դա և ասում, որ Ուկրաինան միտումնավոր վառելիք չի մատակարարում։