Վլադիմիր Զելենսկին հայտարարում է, որ Եվրատլանտյան կուրսին աջակցելու համար նախատեսում է ամեն օր տեսագրել վիդեոներ

Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին հայտարարում է, որ Եվրատլանտյան կուրսին աջակցելու համար նախատեսում է ամեն օր տեսագրել վիդեոներ: Այս մասին Զելենսկին հայտարարում է հարցազրույցներից մեկում:

«Մենք ընտրել ենք Եվրոպան, միանշանակ: Ցանկանում եմ, որ լինենք եվրոպական պետություն: ՆԱՏՕ-ն՝ անվտանգություն է, զորքի բարձր մակարդակ: Ցանկանում եմ միավորել երկիրը: Ամեն օր կձայնագրեմ տեսագրություն Ուկրաինայի արևելյան շրջանների համար և նրանց կասեմ. Տեսեք, ՆԱՏՕ-ն թշնամի չէ: Ցանկանում եմ, որ ժողովուրդն սկսի մտածել այս ուղղությամբ, ձեռք բերել տեղեկություն»,- հայտարարել է Զելենսկին:

Նրա խոսքով, պատրաստ է Ուկրաինայում անցկացնել հանրաքվե՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու առթիվ, սակայն միայն այն ժամանակ, երբ ժողովուրդը պատրաստ լինի դրան: