Վլադիմիր Զելենսկին հայտարարում է, որ Թրամփին խնդրել է, դադարել Ուկրաինան հիշատակել որպես կոռումպացված երկիր

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպմանը զրուցել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման մանրամասների մասին:

Վլադիմիր Զելենսկիի խոսքով, նա Թրամփին խնդրել է, դադարել Ուկրաինան հիշատակել որպես կոռումպացված երկիր:

«Ես նրան ասացի, մեզ նայեք, միթե՞ նման ենք կոռումպացվածների: Շատ եմ խնդրում, պարոն նախագահ, Սպիտակ տունը ձեր հռետորաբանության մեջ փոփոխի այս կարծրատիպը»,- հայտարարել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահի խոսքով, Նյու Յորքում իր և ԱՄՆ-ի նախագահի միջև կայացել է շատ լավ հանդիպում: