Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ գերիների փոխանակման արդյունքում Ուկրաինան վերադարձրել է 189 քաղաքացու
KYIV, UKRAINE - MARCH 11, 2022 - President of Ukraine Volodymyr Zelenskyy is pictured during his regular address to the nation, Kyiv, capital of Ukraine. The head of state said that everyone was gaining glory for Ukraine in his or her place. The custom-size photo is courtesy of the press service of the Office of the President of Ukraine. (Photo credit should read UKRINFORM/ Ukrinform/Future Publishing via Getty Images)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանի հետ գերիների փոխանակման արդյունքում Ուկրաինան վերադարձրել է 189 քաղաքացու։ Այս մասին Զելենսկին գրել է «Telegram»-ում։
«Մեր ժողովրդի վերադարձը ռուսական գերությունից միշտ լավ նորություն է բոլորիս համար։ Այսօր այդ օրերից մեկն է։ Մեր թիմը կարողացավ տուն բերել 189 ուկրաինացիների։ Նրանք պաշտպաններ են «Ազովստալից» և Մարիուպոլից, Չեռնոբիլի ատոմակայանից, Զմեյինի կղզուց, ռազմաճակատի տարբեր ուղղություններից։ Նրանց թվում կան զինվորներ, սերժանտներ, սպաներ։ Կան Ազգային գվարդիայի անդամներ, այդ թվում՝ Ազովից, սահմանապահներ, տարածքային պաշտպանության ուժերի անդամներ, ռազմածովային և զինված ուժերի զինծառայողներ։ Նաև Մարիուպոլում երկու քաղաքացիական անձ է ձերբակալվել։ Տանը բոլորին սպասում են հարազատներն ու ընկերները։ Լավ է, որ կարողացանք վերադարձնել նրանց։ Այսօր ևս 189 ընտանիք երջանիկ է»,- գրել է Զելենսկին։
Ուկրաինայի համակարգող շտաբի տվյալներով՝ սա պատերազմի սկզբից ի վեր գերիների ամենախոշոր փոխանակումներից մեկն է։
2024 թվականին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակում է տեղի ունեցել 11 անգամ։
Մյուս կողմից Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ բանակցային գործընթացի արդյունքում ազատ է արձակուել 150 ռուս զինծառայող։
Գերատեսչության տվյալներով՝ գերիների փոխանակումը տեղի է ունեցել 150-150 բանաձեւով։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նշում է, որ ռազմագերիների փոխանակումը տեղի է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։