Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատերազմի ավարտից հետո չի պլանավորում կառավարել երկիրը
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատերազմի ավարտից հետո չի պլանավորում կառավարել երկիրը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատերազմի ավարտից հետո երկիրը կառավարելու ծրագրեր չունի։ Նա այդ մասին հայտարարել է Axios Show-ի ժամանակ։

Բացի այդ, Ուկրաինայի նախագահը խոստացել է, որ եթե հրադադար կնքվի, նա կխնդրի Ուկրաինայի խորհրդարանին անցկացնել ընտրություններ։

Հարցին, թե արդյոք պատերազմի ավարտից հետո իր աշխատանքն ավարտված կհամարի, Զելենսկին պատասխանել է, որ «պատրաստ» կլինի հրաժարական տալ։

Ուկրաինայի նախագահն ասել է, որ հասկանում է, որ մարդիկ կարող են ցանկանալ «նոր մանդատով առաջնորդ», որը կարող է կայացնել կարևոր որոշումներ, որոնք անհրաժեշտ են երկարատև խաղաղության հասնելու համար։ Միևնույն ժամանակ, Զելենսկին ընդգծել է, որ անվտանգության հարցերը կբարդացնեն ընտրությունների կազմակերպումը, չնայած նա կարծում է, որ դա հնարավոր է անել։