Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կանադան և Ուկրաինան համաձայնության են եկել ՀՕՊ կարևոր փաթեթի շուրջ

21:46, 10.09.2026

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կանադան և Ուկրաինան համաձայնության են եկել ՀՕՊ-ի կարևոր փաթեթի շուրջ։

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Կանադային և վարչապետ Մարկ Քարնիին Ուկրաինային ցուցաբերած աջակցության համար։

Ըստ Ուկրաինայի նախագահի՝ Ուկրաինան խաղաղություն է ուզում, բայց դրան հասնելու համար երկիրը պետք է պահպանի ամուր դիրքորոշում։

«Մենք, իհարկե, խաղաղություն ենք ուզում։ Խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են բանակցություններ։ Այս օրը անպայման կգա։ Մենք պետք է ուժեղ լինենք և չթուլանանք՝ մեր երկրի համար ամուր և երկարատև խաղաղության հասնելու համար։ Սա մեր կյանքի համար մեծ նշանակություն ունեցող որոշում է։ Սա շատ կարևոր ՀՕՊ փաթեթ է։ Սա կարևորագույն է, քանի որ աշխարհում ՀՕՊ համակարգերի հսկայական պակաս կա։ Մենք շնորհակալ ենք դրա համար», – ասել է Զելենսկին։

Նա նաև ասել է, որ Ուկրաինան կաշխատի Կանադայի հետ ձմեռային նախապատրաստությունների և էներգետիկ հարցերի շուրջ։

«Էներգետիկ որոշումները հատկապես կարևոր կլինեն ձմռանից առաջ և ամբողջ ընթացքում։ Մենք շնորհակալ ենք էներգետիկ ոլորտում աջակցության համար», – ասել է Զելենսկին։

Իր հերթին Քարնին նշել է, որ Կանադան շարունակում է և կշարունակի աջակցել Ուկրաինային։

«Մենք Ուկրաինային տրամադրել ենք 26 միլիարդ դոլարի աջակցություն այս անօրինական, անարդարացի և բարբարոսական պատերազմի ընթացքում։ Սա ներառում է ռազմական օգնություն՝ սկսած օդային պաշտպանությունից և անօդաչու թռչող սարքերից մինչև վարժանքներ և այլ ոլորտներ։ Մենք նաև մարդասիրական օգնություն և աջակցություն ենք ցուցաբերում Ուկրաինայի էներգետիկ համակարգին», – ասել է Կանադայի վարչապետը։

Նմանատիպ