ԱՄՆ դեսպանություն․ Լրացել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից 25 տարին, աներևակայելի չարիքի դեմ հանդիման մենք աշխարհին ցույց տվեցինք, որ երբեք հետ չենք կանգնի և երբեք չենք հանձնվի

10:08, 11.09.2026

Այսօր լրանում է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից 25 տարին․ մի ողբերգություն, որը խլեց 2977 մարդու կյանք և ընդմիշտ փոխեց Ամերիկան,- այս մասին ասվում է հարձակումների տարելիցի կապակցությամբ ԱՄՆ դեսպանության տարածած հայտարարության մեջ։

«Նույնիսկ 25 տարի անց մենք հարգանքի տուրք ենք մատուցում զոհվածների հիշատակին, այն հերոսներին, ովքեր ի հայտ եկան այդ ողբերգության ընթացքում, և ամերիկյան ոգու տոկունությանը։

Աներևակայելի չարիքի դեմ հանդիման ամերիկացիներն աշխարհին ցույց տվեցին, որ մենք երբեք հետ չենք կանգնի, երբեք չենք կոտրվի և երբեք չենք հանձնվի»,- ասվում է հայտարարության մեջ։

Նմանատիպ