Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է, Գերմանիայում 40 միլիարդ եվրո է ներդնելու մտադրության մասին

22:35, 10.09.2026

Արաբական Միացյալ Էմիրությունները նախատեսում է 40 միլիարդ եվրո ներդնել Գերմանիայում, հայտարարել է ԱՄԷ-ի արդյունաբերության և առաջադեմ տեխնոլոգիաների նախարարը։

Սուլթան Ահմեդ Ալ Ջաբերի խոսքով՝ նոր ներդրումները կօգտագործվեն Գերմանիայի արդյունաբերական կարողությունների ամրապնդման և որակյալ աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաև էներգետիկ անվտանգության և մատակարարման շղթաների ամրապնդման համար։

«Գերմանիան տասնամյակներ շարունակ մեր կարևոր ռազմավարական և տնտեսական գործընկերն է եղել։ Լրացուցիչ 40 միլիարդ եվրո ներդնելու ծրագիրը ցույց է տալիս, որ մենք տեսնում ենք երկարաժամկետ հեռանկար այս հարաբերությունների զարգացման մեջ», – ասել է Սուլթան Ահմեդ Ալ Ջաբերը։

Նմանատիպ