Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի հետ համաձայնության է եկել Patriot համակարգերի համար նոր հրթիռներ մատակարարելու հարցում
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությամբ՝ Դավոսում նա Դոնալդ Թրամփի հետ համաձայնության է հասել «Պետրիոտ» հրթիռային համակարգերի համար նոր հրթիռների մատակարարման հարցում։
«Ավելի քան մեկ ժամ խոսեցի նախագահ Թրամփի հետ և ստացա՝ չեմ ասի՝ որքան, PAC-3 հրթիռներ «Պետրիոտ» համակարգերի համար», – հայտարարել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ PAC-3 տեսակի հրթիռները միակ սպառազինությունն են ուկրաինական զինանոցում, որոնք ունակ են խոցել ռուսական բալիստիկ հրթիռներ։ Նախագահ Զելենսկին բազմիցս նշել է, որ այդ հրթիռների պակաս ունեն։