Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Բելառուսը օգնում է Ռուսաստանին շրջանցել Ուկրաինայի ՀՕՊ համակարգերը
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Բելառուսը օգնում է Ռուսաստանին շրջանցել Ուկրաինայի ՀՕՊ համակարգերը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ Բելառուսը օգնում է Ռուսաստանին շրջանցել ուկրաինական ՀՕՊ համակարգերը։

Ինչպես բացատրում է Ուկրաինայի նախագահը, Ուկրաինային սահմանակից բելառուսական բնակավայրերում բնակելի շենքերի վրա տեղադրվում են սարքեր՝ անտենաներ, որոնց միջոցով անօդաչու թռչող սարքերը ուղղվում են ուկրաինական թիրախների վրա։ Բացի այդ, ուկրաինական ՀՕՊ համակարգերի ծածկույթի սահմանները տեսանելի են Ռուսաստանի համար, ինչի արդյունքում նրանք փորձում են շրջանցել դրանք։