Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ անվտանգության երաշխիքների նախագծերը պատրաստ կլինեն առաջիկա օրերին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ անվտանգության երաշխիքների նախագիծը պատրաստ կլինի առաջիկա օրերին։ Այս մասին Զելենսկին գրել է սոցիալական ցանցում՝ Նիդերլանդների վարչապետի հետ հեռախոսազրույցից հետո։
Նրա խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է կառուցողական քայլերի, որոնք կարող են իրական խաղաղություն հաստատել։
«Իհարկե, մենք խոսեցինք մեր գործընկերների հետ մեր դիվանագիտական աշխատանքի և Վաշինգտոնում կայացած հանդիպումների մասին։ Այժմ կա իրական հնարավորություն, որ այս պատերազմը ավարտվի։ Ուկրաինան պատրաստ է կառուցողական քայլերի, որոնք կարող են իրական խաղաղություն հաստատել։ Սակայն Ռուսաստանը որևէ խաղաղասիրական մտադրություն չի ցուցաբերում և շարունակում է ռմբակոծել մեր քաղաքները։ Մենք նույն գնահատականն ունենք բոլոր այն ազդակների վերաբերյալ, որոնք վերջին օրերին գալիս են Մոսկվայից։ Անհրաժեշտ է ճնշում, որը կփոխի նրանց դիրքորոշումը, ինչպես նաև հանդիպում բարձրագույն մակարդակով՝ բոլոր հարցերը քննարկելու համար։ Մենք քննարկեցինք անվտանգության երաշխիքները։ Այժմ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և եվրոպացի գործընկերների թիմերը աշխատում են իրենց ճարտարապետության վրա։ Բոլոր պլանները պատրաստ կլինեն առաջիկա օրերին։ Մենք խոսեցինք այն մասին, թե ինչպես կարող են Նիդերլանդները մեծացնել իրենց ներգրավվածությունը այս գործընթացում և աջակցել անվտանգության ապահովմանը», – գրել է Զելենսկին։