Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ BringKidsBackUA նախաձեռնության շրջանակներում ռուսական վերահսկողությունից տուն է վերադարձել 2 000 ուկրաինացի երեխա։
«Յուրաքանչյուրի վերադարձը հնարավոր է դարձել մեր ժողովրդի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և միջազգային գործընկերների ամենօրյա ջանքերի շնորհիվ», – գրում է Զելենսկին սոցիալական ցանցում։
Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ գործընթացը շարունակվում է, քանի որ հազարավոր ուկրաինացի երեխաներ դեռ մնում են ռուսական գերության մեջ։
«Մենք չենք կանգնի, քանի դեռ բոլոր ուկրաինացի երեխաները տուն չեն վերադարձել», – նշել է Զելենսկին։