Վլադիմիր Զելենսկին ասում է, որ Ռուսաստանի այսօրվա հարձակումները ուկրաինական քաղաքների վրա Պուտինի պատասխանն էին նախագահ Թրամփին
Մեզ չեն ռմբակոծել, բայց Ռուսաստանը հարձակվել է մեր բենզալցակայանների, էներգետիկ ենթակառուցվածքների և այլ օբյեկտների վրա,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Լրատվամիջոցներին տված հայտարարության մեջ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ երկրի ռազմաօդային ուժերը չեն հարձակվել Ռուսաստանի վրա՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հայտարարված էներգետիկ հրադադարի պատճառով։
Ուկրաինայի նախագահը նաև արձագանքել է Ռուսաստանի կողմից ուկրաինական քաղաքների վրա այսօրվա հարձակումներին։
«Կարծում եմ՝ սա Պուտինի պատասխանն էր նախագահ Թրամփին։ Եվ Ռուսաստանից ստացված ուղերձը շատ հստակ էր, նրանք ոչինչ չգիտեն էներգետիկ հրադադարի մասին», – ասել է Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը ևս մեկ անգամ նշել է, որ Ռուսաստանի վրա անհրաժեշտ է ավելի մեծ ճնշում։