Վլադիմիր Զելենսկիի վարչությունը հերքում է Ռուսաստանի հետ բանտարկյալների փոխանակման լուրը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վարչությունը հերքում է Ռուսաստանի հետ բանտարկյալների փոխանակումը:

Ինչպես նշել են նախագահի գրասենյակում, բանտարկյալներով դեռևս չեն փոխանակվել և իրականացվում է գործընթաց: Ուկրաինայի անվտանգության ծառայությունում հայտարարել են, որ ձերբակալված անձանց փոխանակելու առնչությամբ Մոսկվայի և Կիևի միջև ընթանում են բանակցություններ:

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանտարկյալների փոխանակման գործընթացի ավարտի մասին տեղեկություն էր տարածվել ռուսական և ուկրաինական մամուլում: