Վլադիմիր Զելենսկիի կուսակցությունը ցանկանում է  Ուկրաինայի սահմանադրության 465 կետում մտցնել փոփոխություններ

Վլադիմիր Զելենսկիի կուսակցությունը ցանկանում է  Ուկրաինայի սահմանադրության 465 կետում մտցնել փոփոխություններ: Ծրագրվող փոփոխությունների մասին հայտարարել է ՈՒկրաինայի Ռադայում նախագահ Զելենսկիի ներկայացուցիչ, Ռուսլան Ստեփանչուկը:

Կոնկրետ ինչ ուղղումների մասին է խոսքը նա չի կոնկրետացրել:

«Մենք այժմ աշխատում ենք փոփոխությունների հաջորդականության մասին: Տեսնենք, թե դրանցից որն է նախագահի համար առաջնահերթ: Դրանից հետո արդեն կաշխատենք ցուցակի վրա, որը կներկայացնենք կոմիտեին», – ասել է Ստեփանչուկը:

Ուկրաինայի օրենսդրությամբ, սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու փաթեթը ռադային ներկայացնելու համար անհրաժեշտ է 300 պատգամավորի աջակցություն: Այս պահին Զելենսկին ռադայում ունի 254 պատգամավոր:

Իններորդ գումարման ՈՒկրաինայի ռադայի առաջին նիստը կկայանա օգոստոսի 29-ին: