Վլադիմիր Զելենսկի. Եթե Ջեյ Դի Վենսը ներգրավված լիներ բանակցային գործընթացում, կհասկանար, թե ինչ է «փոքր կտորը» և ինչ է անկախ Ուկրաինայի տարածքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայտարարությանը՝ «մի քանի քառակուսի կիլոմետրի շուրջ առևտրի» վերաբերյալ։
«Փոխնախագահը, ամենայն հարգանքով, չի մասնակցում Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին։ Եվ ես կարծում եմ, որ եթե նա և մյուս պաշտոնյաները ներգրավված լինեին, հավանաբար կհասկանային, թե ինչ է «փոքր կտորը», ինչ է Ուկրաինայի տարածքը՝ անկախ Ուկրաինայի տարածքը», – ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանի նպատակների մեջ մտնում է նաև տարածքների օկուպացումը, և, նրա խոսքով, այդ նպատակն այս կամ այն ձևով միշտ էլ գոյություն է ունեցել։
Մեկնաբանելով ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման բանակցային գործընթացը՝ Ջեյ Դի Վենսը կասկածի տակ էր դրել «մի քանի քառակուսի կիլոմետրի» շուրջ վիճաբանության ողջամտությունը։