Վլադիմիր Զելենսկի. Ես միշտ պատրաստ եմ ընտրությունների
Վլադիմիր Զելենսկի. Ես միշտ պատրաստ եմ ընտրությունների

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է երկրում ընտրություններ անցկացնելու։ Այս մասին նա հայտնել է Իտալիայում այցի ժամանակ՝ իտալական La Repubblica պարբերականին տված հարցազրույցում։

Լրագրողները Զելենսկիից խնդրել են մեկնաբանել Դոնալդ Թրամփի հայտարարությունը։

«Ես միշտ պատրաստ եմ ընտրությունների», – պատասխանել է Զելենսկին լրագրողներին։

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը Politico-ին տված հարցազրույցում նշել էր, որ եկել է Ուկրաինայում նախագահական ընտրությունների անցկացնելու ժամանակը։

«Այո, կարծում եմ՝ ժամանակն է։ Կարծում եմ՝ հիմա կարևոր պահ է ընտրությունների անցկացման համար։ Նրանք օգտագործում են պատերազմը՝ ընտրություններից խուսափելու համար, բայց կարծում եմ՝ ուկրաինացի ժողովուրդը պետք է այդ ընտրության հնարավորությունն ունենա։ Հնարավոր է, Զելենսկին հաղթի։ Չգիտեմ՝ ով կհաղթի, բայց նրանք երկար ժամանակ է՝ ընտրություններ չեն անցկացրել։ Գիտեք, նրանք խոսում են ժողովրդավարության մասին, բայց այս ամենը տանում է մի կետի, երբ ժողովրդավարություն այլևս չկա», – ասել է Թրամփը։