Վլադիմիր Զելենսկի. Երբ չարիքն այնպիսի մասշտաբի է հասնում, լռությունը մոտենում է մեղսակցության մակարդակին, եթե ունես Ռուսաստանի քաղաքացիություն և լռում ես, նշանակում է, որ աջակցում ես դրան
Վլադիմիր Զելենսկի. Երբ չարիքն այնպիսի մասշտաբի է հասնում, լռությունը մոտենում է մեղսակցության մակարդակին, եթե ունես Ռուսաստանի քաղաքացիություն և լռում ես, նշանակում է, որ աջակցում ես դրան

Երբ չարիքն այնպիսի մասշտաբի է հասնում, լռությունը մոտենում է մեղսակցության մակարդակին, եթե ունես Ռուսաստանի քաղաքացիություն և լռում ես, նշանակում է, որ աջակցում ես դրան,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձում։

«Մենք աշխատում ենք Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների և ահաբեկչական պետության քաղաքացիներին խրախուսելու վրա, որպեսզի նրանք իրենց պատասխանատվության մի մասը զգան այն ամենի համար, ինչ տեղի է ունենում։ Եվրոպայում ռուսաստանյան անձնագրեր ունեցողների համար վիզային սահմանափակումների մասին քննարկումներն օրեցօր ընդլայնվում են, դրան միանում են նոր պետություններ և նոր քաղաքական գործիչներ։ Ի վերջո, դա պետք է հանգեցնի համապատասխան որոշումների»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով, հետախույզների, իրավապահների, լրագրողների և բոլոր նրանց միջոցով, ովքեր աշխատում են ռուս զինվորականների բացահայտման ուղղությամբ, Ուկրաինան և նրա գործընկերները ավելի ու ավելի շատ տեղեկություններ են ստանում նրանց մասին, ովքեր անմիջականորեն պատասխանատու են ահաբեկչության և խոշտանգումների համար:

«Բայց պետք է հիշել, որ երբ չարիքը հասնում է նման մասշտաբների, մարդկանց լռությունը մոտենում է մեղսակցության աստիճանին։ Հետևաբար, եթե դու ունես Ռուսաստանի քաղաքացիություն և լռում ես, ուրեմն չես կռվում, նշանակում է՝ սատարում ես դրան», – ասել է Զելենսկին։