Վլադիմիր Զելենսկի. Վստահ եմ, որ Ուկրաինան և Շվեդիան միասին կլինեն դաշինքում և կերաշխավորեն անվտանգությունը
Վլադիմիր Զելենսկի. Վստահ եմ, որ Ուկրաինան և Շվեդիան միասին կլինեն դաշինքում և կերաշխավորեն անվտանգությունը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարության համաձայն՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ զրուցելիս նա բարձրացրել է Շվեդիայի՝ դաշինքին միանալուն աջակցելու հարցը։ Այս մասին Զելենսկին հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստենսոնի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Ինչպես նշել է Զելենսկին, Շվեդիան բացարձակապես ռացիոնալ ընտրություն է կատարել հօգուտ ՆԱՏՕ-ի, և դա նման է ուկրաինացիների ընտրությանը։

«Վստահ եմ, որ մեր պետությունները դաշինքում միասին կլինեն և անվտանգության երաշխիք կապահովեն հատկապես Բալթիկ-Սև ծով-Ազով տարածաշրջանում»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։

Զելենսկու խոսքով՝ նա Թուրքիային կոչ է արել աջակցել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։

«Ես Շվեդիայի օգտին փաստարկներ բերեցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ վերջին հանդիպմանը։ Մենք կշարունակենք այդ աշխատանքը ապագայում»,- ասել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքիան համաձայնել էր աջակցել դաշինքին Շվեդիայի անդամակցության վավերացմանը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը թարմացնելու դիմաց։