Վլադիմիր Զելենսկի. Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու 20 կետից բաղկացած ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է
Վլադիմիր Զելենսկի. Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու 20 կետից բաղկացած ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է

Ուկրաինայում պատերազմի ավարտի 20 կետից բաղկացած պլանը պատրաստ է 90 տոկոսով՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ հնարավոր է, արդեն այս շաբաթ հանդիպում տեղի ունենա ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Զելենսկին նշել է, որ Ուկրաինայի պատվիրակության այցի ընթացքում ԱՄՆ-ում կքննարկվեն հարցերի լայն շրջանակ։

«Մեր առաջադրանքն է՝ ամեն ինչ 100 տոկոսով պատրաստ լինի։ Դա հեշտ չէ, և ոչ ոք չի ասում, թե անմիջապես 100 տոկոսով կլինի, սակայն յուրաքանչյուր հանդիպումով, յուրաքանչյուր խոսակցությամբ պետք է հասնենք ցանկալի արդյունքի։ Մասնավորապես, քննարկում ենք փաստաթղթեր։ Անվտանգության երաշխիքների մասով՝ այս բլոկում մի քանի փաստաթուղթ կա, և ցանկալի է գտնել դրանց բոլորի քննարկման ճանապարհը։ Այնուհետև՝ տնտեսական համաձայնագիր. այս փուլում այնտեղ հիմնական փոփոխություններ են, սակայն որոշ համաձայնագրեր կլինեն։ Հիմա չեմ կարող ասել՝ որևէ բան լիովին կիրականանա, թե ոչ։ Այս հանդիպումը հենց դրա համար է՝ որպեսզի հնարավորինս ավարտին հասցնենք այդ ամենը», — հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։