Վլադիմիր Զելենսկի. Ուկրաինան առաջին անգամ կիրառել է սեփական մարտավարական բալիստիկ հրթիռը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ երկիրն առաջին անգամ օգտագործել է սեփական մարտավարական բալիստիկ հրթիռը։ Զելենսկին նաև տեսանյութ է հրապարակել սոցիալական ցանցերում։
«Ուկրաինական մարտավարական բալիստիկ հրթիռ։ FP-7։ Առաջին մարտական կիրառումը։ Շնորհակալություն արդյունքի համար», – գրել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկու խոսքով՝ հաջորդ քայլը կլինի այս հրթիռների արտադրությունը։ Ուկրաինայի նախագահը լրացուցիչ մանրամասներ չի տրամադրել։
Տեղեկատվության համար՝ FP-7-ը մշակվել է ուկրաինական Fire Point ընկերության կողմից։ Հրթիռը կարող է հասնել մինչև 1500 մետր վայրկյան արագության։