Վլադիմիր Զելենսկի. Ուկրաինան առաջին անգամ կիրառել է սեփական մարտավարական բալիստիկ հրթիռը

23:09, 01.10.2026

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ երկիրն առաջին անգամ օգտագործել է սեփական մարտավարական բալիստիկ հրթիռը։ Զելենսկին նաև տեսանյութ է հրապարակել սոցիալական ցանցերում։

«Ուկրաինական մարտավարական բալիստիկ հրթիռ։ FP-7։ Առաջին մարտական ​​կիրառումը։ Շնորհակալություն արդյունքի համար», – գրել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկու խոսքով՝ հաջորդ քայլը կլինի այս հրթիռների արտադրությունը։ Ուկրաինայի նախագահը լրացուցիչ մանրամասներ չի տրամադրել։

Տեղեկատվության համար՝ FP-7-ը մշակվել է ուկրաինական Fire Point ընկերության կողմից։ Հրթիռը կարող է հասնել մինչև 1500 մետր վայրկյան արագության։

Նմանատիպ