Վլադիմիր Զելենսկի. Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա գիշերվա համատեղ հարվածի հիմնական թիրախը կրկին էներգետիկ օբյեկտներն էին
Վլադիմիր Զելենսկի. Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա գիշերվա համատեղ հարվածի հիմնական թիրախը կրկին էներգետիկ օբյեկտներն էին

Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի դեմ գիշերվա ընթացքում իրականացված համակցված հարվածների հիմնական թիրախը կրկին եղել են էներգետիկ օբյեկտները։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նախագահի խոսքով՝ Ռուսաստանի նպատակը միլիոնավոր ուկրաինացիներին վնաս հասցնելն է, և Սուրբ Նիկոլային նվիրված օրը խաղաղ քաղաքները ենթարկվել են ռմբակոծման։

Զելենսկու հայտարարության համաձայն՝ ռուսական հարվածներից հետո Ուկրաինայի բազմաթիվ մարզերում ընթանում են վերականգնողական աշխատանքներ։

Նա նշել է, որ Կիևի մարզում հարվածներ են հասցվել բիզնես կառույցներին և բնակելի շենքերին։ Վնասվել են նաև Դնեպրոյի, Չերնիգովի, Զապորոժիեի, Օդեսայի, Լվովի, Վոլինի և Նիկոլաևի մարզերը։

Նախագահի տվյալներով՝ Ռուսաստանը անցած գիշեր Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ավելի քան 650 անօդաչու թռչող սարք և 51 հրթիռ։ Ուկրաինայի ութ մարզում ռմբակոծվել են էներգետիկ ենթակառուցվածքներ և Ֆաստով քաղաքի գլխավոր երկաթուղային հանգույցը։ Ուկրաինայի օդային պաշտպանության ուժերը խոցել և ոչնչացրել են 615 օդային թիրախ։ Ընդհանուր առմամբ, հրթիռներով և 60 անօդաչու թռչող սարքերով հարված է հասցվել 29 վայրում։