Վլադիմիր Զելենսկի. Ռուսաստանի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ, ինչը հստակ պատճառ է, թե ինչու է անհրաժեշտ ավելի մեծ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, և ինչու է Ուկրաինային անհրաժեշտ ավելի մեծ պաշտպանական փաթեթ

21:30, 07.10.2026

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ բնակելի շենքի վրա ռուսական օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ, այդ թվում՝ չորս երեխա, որոնցից մի քանիսը մեկ տարեկան են։

Զելենսկին սոցիալական ցանցերում գրել է, որ հարձակումների հետևանքով տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Նրա խոսքով՝ փրկարարական գործողությունները շարունակվում են, և հրշեջները փրկել են 15 մարդու։

«Ռուսները շատ լավ գիտեն, որ հարվածում են սովորական քաղաքներին, սովորական կյանքին։ Հրթիռների կիրառումը Ուկրաինայի, մեր ժողովրդի, մեր երեխաների դեմ ահաբեկչության օգտին կատարված գիտակցված ընտրություն է», – գրել է Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը կրկին հիշեցրել է գործընկեր պետություններին պաշտպանական փաթեթի կարևորության մասին։ Նա կոչ է արել աշխարհին չլռել հարձակումների ժամանակ։

«Սա հստակ պատճառ է, թե ինչու է անհրաժեշտ ավելի մեծ ճնշում Ռուսաստանի վրա, և ինչու է Ուկրաինային անհրաժեշտ ավելի համապարփակ պաշտպանական փաթեթ։ Կարևոր է, որ առաջնորդները հասկանան սա։ Կարևոր է, որ աշխարհն այսօր չլռի», – գրել է Վլադիմիր Զելենսկին։

Տեղեկատվության համար՝ հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը Ռուսաստանը լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Ուկրաինային։

Նմանատիպ