Վլադիմիր Զելենսկի. Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժեղացումը անհրաժեշտ է Մոսկվայի պատերազմական կարողությունները թուլացնելու համար

17:53, 19.11.2024

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրախորհրդարանին խնդրել է ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որպեսզի թուլացնի Մոսկվայի կարողությունը պատերազմ վարելու համար։

Այս մասին Զելենսկին ասել է Եվրախորհրդարանի նստաշրջանում ուկրաինական պատերազմի սկզբից 1000-րդ օրը տեսաուղերձի ժամանակ։

Ուկրաինայի նախագահը համաշխարհային հանրությանը կոչ է արել ամեն ինչ անել պատերազմը դադարեցնելու համար։

«Ռուսաստանի յուրաքանչյուր հարվածին և սպառնալիքին պետք է հետևեն խիստ պատժամիջոցներ։ Արդեն հազար օր է, ինչ չափազանց կարևոր է նավթի վաճառքի հաշվին Ռուսաստանի պատերազմական կարողությունների արմատական ​​կրճատումը։ Նավթը կյանքի ուժ է Պուտինի ռեժիմի համար։ Իսկ տանկերների նավատորմը երկարացնում է նրա կյանքը։ Մինչ այս տանկերները գործում են, Պուտինը շարունակում է սպանել։ Ուզում եմ ձեզ կոչ անել չմոռանալ, թե ինչի մասին է խոսքը և ինչէ դրված կշեռքին: Մենք կարող ենք համատեղ ջանքերով ստիպել Ռուսաստանին գնալ արդար, իրական խաղաղության։ Մենք շարունակում ենք խաղաղության բանաձեւը և շնորհակալություն ենք հայտնում Եվրոպայում յուրաքանչյուր գործընկերոջը, ով աջակցել է այս բանաձևին։ Մենք պետք է Ռուսաստանին մղենք դեպի արդարություն»,- ասել է Զելենսկին։

Նմանատիպ