Վլադիմիր Զելենսկի. Ռուսաստանը կհարձակվի Դնեպրի և Պավլոգրադի վրա, եթե Ուկրաինան զիջի Դոնբասը
Ռուսաստանը կհարձակվի Դնեպրի և Պավլոգրադի վրա, եթե Ուկրաինան զիջի Դոնբասը,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ըստ Ուկրաինայի նախագահի՝ պատերազմն ավարտելու համար Ռուսաստանը դեռևս պահանջում է, որ Ուկրաինան հանձնի Դոնեցկի մարզի հիմնական քաղաքները՝ Սլավյանսկը, Կրամատորսկը և Դրուժկովը։
«Սա ուղիղ գնում է դեպի Դնեպրոպետրովսկի մարզ՝ Պավլոգրադ, Դնեպրո։ Սրանք կենսականորեն կարևոր կենտրոններ են։ Կրիվոյ Ռոգը իմ հայրենի քաղաքն է, իսկ Նիկոպոլը՝ արդյունաբերական, ինժեներական և արտադրական կենտրոն. սա մեր երկրի տնտեսական միջուկն է», – ասել է Զելենսկին։
Ըստ Ուկրաինայի նախագահի՝ Ուկրաինայի համար վտանգավոր է Դոնեցկի մարզի վերահսկվող մասը հանձնել Ռուսաստանին, քանի որ այնտեղ կա ուկրաինական զինված ուժերի ամրացված պաշտպանական գիծ։
«Եթե մենք տանք այս քաղաքները, ռիսկը հսկայական կլինի։ Եթե նա ցանկանա ավելի հեռու գնալ, եթե առաջ շարժվի, կարող է գրավել մեր քաղաքների հսկայական մասը։ Ռիսկը իրական է։ Ոչ ոք ոչինչ չի երաշխավորում», – նշել է Զելենսկին։