Էմանուել Մակրոն – Առաջիկա օրերին նահանգապետերը կարգելեն օրինական պատճառ չունեցող մարդկանց ցանկացած ցույց կամ հավաք

17:02, 22.10.2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա օրերին նահանգապետերը կարգելեն օրինական պատճառ չունեցող մարդկանց ցանկացած ցույց կամ հավաք։

Մակրոնը հայտարարությունն արել է Ելիսեյան պալատում հետախուզական ծառայությունների հետ հանդիպումից հետո։

Նա ասել է, որ ստանձնում է առաջիկա օրերին որոշ ցույցերի արգելման պատասխանատվությունը՝ երկրում խաղաղությունը վերականգնելու նպատակով։

Ֆրանսիայի նախագահը բացատրել է, որ այս որոշումը կայացվել է բիզնեսների և հասարակական շենքերի պաշտպանության անհրաժեշտությունից ելնելով։

«Կանոնները պարզ են. առաջիկա օրերին ցույցեր չպետք է լինեն», – ասել է Էմանուել Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը նաև հայտարարել է, որ Պաշտպանության խորհուրդը կհավաքվի հոկտեմբերի 23-ին՝ լրացուցիչ որոշումներ կայացնելու համար, քանի որ իրավապահ մարմինները «հսկայական ճնշման տակ են»։

Մակրոնը նաև ասել է, որ հոկտեմբերի 17-ին կազմակերպված ծայրահեղ ձախ խմբավորումները փորձել են տապալել հանրապետությունը։

Նմանատիպ