Վլադիմիր Զելենսկի. Ռուսաստանը կարող է աչք փակել Ղրիմի կորստի վրա, ինչպես դա արեց ուկրաինական մյուս գրավյալ տարածքների դեպքում
Վլադիմիր Զելենսկի. Ռուսաստանը կարող է աչք փակել Ղրիմի կորստի վրա, ինչպես դա արեց ուկրաինական մյուս գրավյալ տարածքների դեպքում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանը կարող է աչք փակել Ղրիմի կորստի վրա, ինչպես դա արեց ուկրաինական մյուս գրավյալ տարածքների դեպքում։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Ղրիմի հարթակ» գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ։

«Ուկրաինան ցույց տվեց, որ ռազմական գործողությունների շրջանակներում մեր հողերի ազատագրումը պատահականություն չէ։ Դա վաստակած է, դա մեր ժողովրդի հերոսությունն է և մեր գործընկերների ռազմական աջակցությունը։ Ուկրաինական ուժերը, չնայած ամեն ինչին, առաջ են շարժվում: Ինչի մասին էլ խոսեն, մենք առաջ ենք գնում։ Երբ Ռուսաստանը նահանջում է գրավված տարածքներից, ուղղակի աչք է փակում նրա վրա, աչք է փակում թուլության վրա։ Նաև ռուս հասարակությունը կարող է աչք փակել Ղրիմից օկուպանտների դուրս գալու վրա»,- ասել է Զելենսկին։

Նա ևս մեկ անգամ հայտարարեց, որ Ուկրաինան չի պատրաստվում տարածքներով առևտուր անել Ռուսաստանի հետ, և որ Ղրիմի ապաօկուպացումը անխուսափելի է։ Զելենսկու խոսքով՝ Ղրիմի հարթակի նպատակը թերակղզու ապաօկուպացման նախապատրաստումն է։