Վլադիմիր Զելենսկի. Նախագահ Թրամփը «ոչ» չասաց «Տոմահավկներին», և դա լավ է, բայց նա նաև «այո» չասաց
Վլադիմիր Զելենսկի. Նախագահ Թրամփը «ոչ» չասաց «Տոմահավկներին», և դա լավ է, բայց նա նաև «այո» չասաց

Լավ է, որ նախագահ Թրամփը «ոչ» չասաց «Տոմահավկներին», բայց նա «այո» չասաց,- NBC News-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որի մի հատվածը հրապարակվել է հեռուստաալիքի կողմից։

Զելենսկին ասել է, որ հույս ունի, որ հրթիռների շուրջ երկխոսությունը կշարունակվի։

Ուկրաինայի առաջնորդը նշել է, որ «Տոմահավկ» հրթիռներով զինված ուկրաինական բանակը իրական սպառնալիք է ներկայացնում Վլադիմիր Պուտինի համար։

«Կարծում եմ՝ Պուտինը վախենում է, որ Միացյալ Նահանգները մեզ կտրամադրի «Տոմահավկ», և կարծում եմ՝ նա իսկապես վախենում է, որ մենք դրանք կօգտագործենք», – ասել է Վլադիմիր Զելենսկին։

Վոլոդիմիր Զելենսկիի հետ ամբողջական հարցազրույցը կհրապարակվի հոկտեմբերի 18-ին։