Վլադիմիր Զելենսկի. Միխեիլ Սաակաշվիլիի կյանքը այժմ կախված է ոչ թե քաղաքական, ոչ թե անձնական որոշումից, այլ ամբողջովին էթիկական որոշումից
Վլադիմիր Զելենսկի. Միխեիլ Սաակաշվիլիի կյանքը այժմ կախված է ոչ թե քաղաքական, ոչ թե անձնական որոշումից, այլ ամբողջովին էթիկական որոշումից

Միխեիլ Սաակաշվիլիի կյանքը այժմ կախված է ոչ թե քաղաքական, ոչ թե անձնական որոշումից, այլ ամբողջովին էթիկական որոշումից,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձում։

Ուկրաինայի նախագահը տեսաուղերձով արձագանքել է Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանների՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացված հայցին։

«Եվս մեկ հարց, որը երկար ժամանակ է լուծման կարիք ունի։ Միխեիլ Սաակաշվիլիի կյանքը հիմա կախված է ոչ թե քաղաքական, ոչ անձնական, այլ լիովին էթիկական որոշումից, որն ունի մաքուր և ծանրակշիռ իրավաբանական հիմք։ Եթե ​​մարդը բժշկական օգնության կարիք ունի, եթե նրա կյանքը կախված է դրանից, դա նշանակում է, որ այս քայլն անհրաժեշտ է։ Ես գիտեմ, որ Միխեիլի փաստաբանները հրատապ բողոք են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Եվ թվում է, թե դա նրա համար կյանքը պահպանելու միակ միջոցն է»,- ասում է Վլադիմիր Զելենսկին։