Վլադիմիր Զելենսկի. Մինչև Նոր տարի, հնարավոր է, շատ բան փոխվի
Վլադիմիր Զելենսկի. Մինչև Նոր տարի, հնարավոր է, շատ բան փոխվի

Շատ բան կարելի է որոշել մինչև Նոր տարի,- գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։

«Հիմա տարվա ամենաակտիվ դիվանագիտական ​​օրերից մեկն է, և շատ բան կարելի է որոշել մինչև Նոր տարի։ Մենք ամեն ինչ անում ենք դրա համար, բայց որոշում կլինի, թե ոչ, կախված է գործընկերներից։ Նրանցից, ովքեր օգնում են Ուկրաինային և ճնշում են գործադրում Ռուսաստանի վրա, որպեսզի ռուսները զգան իրենց ագրեսիայի հետևանքները», – գրել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ միայն այս շաբաթ ռուսական ուժերը Ուկրաինայի դեմ օգտագործել են 2100 անօդաչու թռչող սարք, 800 ավիացիոն հրթիռ և 94 տարբեր տեսակի հրթիռ։

«Այս ամենը ուղղված է մեր ժողովրդի, կյանքի և այն ամենի դեմ, ինչը ապահովում է դրա բնականոնությունը՝ առաջին հերթին՝ մեր էներգետիկ ենթակառուցվածքների դեմ», – գրել է Զելենսկին։