Վլադիմիր Զելենսկի. Մեր դիրքորոշումն անփոփոխ է, Ուկրաինան պատրաստ է պատասխան քայլերի՝ ուղղված լարվածության թուլացմանը, սակայն լարվածության թուլացմանը հասնելու համար անհրաժեշտ է արդյունավետ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա
Երեկվանից ի վեր ռուսները հարձակվել են Ուկրաինայի վրա հարյուրից ավելի տարբեր զենքերով, գրում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել են հարձակման ժամանակ օգտագործված անօդաչու թռչող սարքերի մեծ մասը, բայց ոչ բոլորը։
Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից էներգետիկ ոլորտում հրադադարի մասին հայտարարությունից հետո նրանք չեն հարձակվել Ռուսաստանի էներգետիկ ոլորտի վրա, չնայած ռուսական կողմը դա հաշվի չի առնում։
«Միայն այս երկու օրվա ընթացքում մեր երկրի տասնինը շրջաններ ենթարկվել են հարձակման։ Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ. Ուկրաինան պատրաստ է դեէսկալացիային ուղղված պատասխան քայլերի, բայց դեէսկալացիայի հասնելու համար անհրաժեշտ է արդյունավետ ճնշում Ռուսաստանի վրա», – գրում է Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է համաշխարհային ճնշում Ռուսաստանի վրա։ Վլադիմիր Զելենսկին հայտարարության մեջ նշել է, որ երեկվա ռուսական հարձակումների թիրախում են եղել նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։