Վլադիմիր Զելենսկի. Մենք Կասպից ծովում հարձակվել ենք Իրանից Ռուսաստան ռազմական բեռներ տեղափոխող նավերի վրա
Ուկրաինան Կասպից ծովում հարվածել է Իրանից Ռուսաստան ռազմական բեռներ տեղափոխող նավերին,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ինչպես Զելենսկին գրել է սոցիալական ցանցերում, Ուկրաինան «շատ լավ արդյունքների է հասել Կասպից ծովում՝ հեռահար հարվածների արդյունքում»։
«Մասնավորապես, խոսքը վերաբերում է Իրանից ռազմական բեռներ տեղափոխող նավերին, ինչպես նաև մեկ ռազմանավի», – նշել է Ուկրաինայի նախագահը։
Բացի այդ, Զելենսկին ասել է, որ հարձակման է ենթարկվել Կիրովի մարզում գտնվող գործարանը, որը արտադրում է ռուսական սպառազինության համար բաղադրիչներ և գտնվում է Ուկրաինայի սահմանից մոտավորապես 1200 կիլոմետր հեռավորության վրա։