Վլադիմիր Զելենսկի. Մենք գիտենք, որ Ռուսաստանը երկխոսություն է վարում ԱՄՆ ներկայացուցիչների հետ՝ պատժամիջոցների հնարավոր վերացման վերաբերյալ, մենք հավատում ենք, որ ԱՄՆ-ն նման զիջումների չի գնա
Վլադիմիր Զելենսկի. Մենք գիտենք, որ Ռուսաստանը երկխոսություն է վարում ԱՄՆ ներկայացուցիչների հետ՝ պատժամիջոցների հնարավոր վերացման վերաբերյալ, մենք հավատում ենք, որ ԱՄՆ-ն նման զիջումների չի գնա

Մենք գիտենք, որ Ռուսաստանը երկխոսություն է վարում ԱՄՆ ներկայացուցիչների հետ՝ պատժամիջոցների հնարավոր վերացման վերաբերյալ, մենք հավատում ենք, որ ԱՄՆ-ն նման զիջումների չի գնա,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ բոլորի համար ճիշտ ռազմավարությունը Ռուսաստանին տնտեսական աջակցություն չցուցաբերելն է։

«Ինչպե՞ս կարելի է վերացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե այն ագրեսոր է։ Սա նշանակում է, որ ոչ միայն նրանք կարող են դա անել։ Սկզբունքորեն, սա շատ դրական օրինակ չէ ուրիշների համար», – նշել է Վլադիմիր Զելենսկին։