Վլադիմիր Զելենսկի. Կալանավորների փոխանակումը ահավոր պատերազմի ավարտին ուղղված առաջին քայլն է
Վլադիմիր Զելենսկի. Կալանավորների փոխանակումը ահավոր պատերազմի ավարտին ուղղված առաջին քայլն է

Կալանավորների փոխանակումը ահավոր պատերազմի ավարտին ուղղված առաջին քայլն է,- այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևի Բորիսպոլի օդանավակայանում՝ ուկրաինացի կալանավորների վերադարձից հետո:

Զելենսկիի մեկնաբանմամբ, այս հարցի առնչությամբ Ռուսաստանի նախագահի հետ առաջին անգամ զրուցել եմ օգոստոսի 7-ին:

Վլադիմիր Զելենսկին նշել է, որ առաջիկայում ռուս գործընկերներոջը «Նորմանդական քառյակի» շրջանակներում հանիպելու հույս ունի:

Ժամեր առաջ Ուկրաինան և Ռուսաստանը փոխանակվել են կալանավորներով: Կալանավորների փոխանակման գործընթացն իրականացվել է 35-35 բանաձևի ձևաչափում: