Վլադիմիր Զելենսկի. «Դրուժբա» նավթամուղը կգործարկվի մինչև ապրիլի վերջ
Վլադիմիր Զելենսկի. «Դրուժբա» նավթամուղը կգործարկվի մինչև ապրիլի վերջ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ռուսական հարձակման հետևանքով վնասված «Դրուժբա» նավթամուղի գործունեությունը կվերականգնվի մինչև ապրիլի վերջ։

«Ինչպես ասացինք, մինչև ապրիլի վերջ այն կվերանորոգվի։ ոչ ամբողջությամբ, բայց բավարար չափով, որպեսզի կարողանա գործել», – ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ նավթամուղի բոլոր պահեստարանները հնարավոր չի լինի վերականգնել, քանի որ դա երկարատև գործընթաց է։

«Բայց հիմնական հարցն այլ է՝ կկարողանա՞ արդյոք նավթամուղը գործել։ Այո՛», – նշել է Ուկրաինայի նախագահը։