Վոլոդիմիր Զելենսկի. Ցավալի է, երբ Թրամփն ընտրում է մեկ կողմը, այլ ոչ թե մերը, սա ավելի բարդ հարց է, քան իմ հույզերն ու զգացմունքները, տխուր է, որ մենք կորցնում ենք ուժեղ գործընկերոջ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասում է, որ ցավալի է համարում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հետ շարունակվող պատերազմում ընտրում է այլ կողմ։
«Ցավալի է, երբ նախագահ Թրամփը ընտրում է մեկ կողմը, այլ ոչ թե մերը», – ասել է Վոլոդիմիր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահն ասել է, որ ուրախ կլինի, եթե Թրամփը միջնորդի դեր ստանձնի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։ Սակայն, նա ասել է. «Եթե դուք մեջտեղում եք, ապա պետք է մնաք մեջտեղում»։
Հարցին, թե արդյոք իրեն Թրամփի կողմից դավաճանված է զգում, Զելենսկին պատասխանել է, որ այո, բայց խնդիրը միայն իր անձնական հույզերի և զգացմունքների մեջ չէ։
«Անկեղծ ասած՝ այո… բայց սա մի փոքր ավելի բարդ է, քան պարզապես իմ հույզերը կամ զգացմունքները։ Ափսոս է, որ մենք կորցնում ենք ուժեղ գործընկերոջ։ Մենք չենք վաճառում մեր երկիրը… մեզ համար սա բիզնեսի հարց չէ, սա մեր կյանքն է և սա մեր երկիրն է», – նշել է Զելենսկին։