Վլադիմիր Զելենսկի. Բոլոր ապացույցները հաստատում են, որ Ռուսաստանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ

18:07, 21.11.2024

Բոլոր բնութագրերը՝ արագությունը, բարձրությունը հաստատում են, որ Ռուսաստանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այսօր Ռուսաստանը հերթական անգամ ցույց տվեց, թե ինչ է ինքը իրականում և ինչպես է զզվում արժանապատվությունից, ազատությունից և, առհասարակ, մարդկային կյանքից։

«Ռուսաստանն այնքան է վախենում, որ արդեն օգտագործում է նոր հրթիռներ և զենք է փնտրում ամբողջ աշխարհում, երբեմն Իրանում, երբեմն Հյուսիսային Կորեայում։ Այսօր ռուսական նոր հրթիռ է եղել: Բոլոր բնութագրերը՝ արագությունը, բարձրությունը հաստատում են, որ Ռուսաստանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Կատարվում է փորձաքննություն։ Ակնհայտ է, որ Պուտինն օգտագործում է Ուկրաինան որպես մարզադաշտ։ Ակնհայտ է, որ Պուտինը վախենում է, երբ իր շուրջը նորմալ կյանք է, երբ մարդիկ պարզապես արժանապատվություն ունեն, երբ երկիրը պարզապես ուզում է լինել և իրավունք ունի լինել անկախ։ Պուտինն ամեն ինչ կանի, որպեսզի իր հարեւանին իր ձեռքում պահի: Ես շնորհակալ եմ բոլոր ուկրաինացիներին, բոլոր ուկրաինուհիներին, ովքեր հաստատակամորեն, խիզախորեն և հզոր կերպով պաշտպանում են Ուկրաինան այս չարիքից։ Արժանապատվորեն: Սա Ուկրաինայի մասին հիմնական խոսքերից մեկն է՝ արժանապատվություն։ Եվ սա մի բառ է, որը, հավանաբար, այլևս երբեք չի օգտագործվի Ռուսաստանի հետ կապված»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։

Նմանատիպ