Վլադիմիր Պուտինն ասում է, որ ՆԱՏՕ-ի զորավարժությունները Սև ծովում լուրջ մարտահրավեր են Մոսկվայի համար
Ռազմավարական ավիացիան, որը մասնակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի չպլանավորված զորավարժություններին Սև ծովում՝ մարտական սպառազինությամբ, էական մարտահրավեր է Ռուսաստանի համար, – «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ավելին, ոչ միայն բավականին ուժեղ նավերի խումբ է ձեւավորվել, այլեւ այդ զորավարժություններում օգտագործվում է ավիացիա, այդ թվում՝ ռազմավարական։ Փաստն այն է, որ նրանք ռազմավարական զենք ունեն, և դա մեզ համար կարևոր մարտահրավեր է»,- ասել է Պուտինը։
Պուտինն ասել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը նույնպես նախաձեռնել է տարածքում չնախատեսված զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան պաշտոնական Վաշինգտոնի գործողությունների, սակայն դա տեղին չէ, քանի որ իրավիճակի սրումն անիմաստ է։ Հետեւաբար, ՌԴ ՊՆ-ն սահմանափակվում է միայն այս ինքնաթիռներով ու նավերով։