Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Չինաստանի Տյանցզին քաղաք, որտեղ նա մասնակցելու է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Չինաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները գտնվում են պատմության մեջ իրենց լավագույն վիճակում։ Ռուսաստանի նախագահը երկրում կմնա չորս օր և կմասնակցի նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված զորահանդեսին։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Չինաստան այցի ընթացքում Ռուսաստանի նախագահը նաև երկկողմ հանդիպումներ կունենա աշխարհի տարբեր առաջնորդների հետ։ Դրանց թվում են Հնդկաստանի վարչապետը, Թուրքիայի և Իրանի նախագահները։ Հնարավոր է նաև Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպում։