Վլադիմիր Պուտինը Սոչիում հանդիպել է բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված նախագահ, Ասլան Բժանիայի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Սոչիում հանդիպել է բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված նախագահ, Ասլան Բժանիայի հետ:
Ռուսաստանի նախագահի վարչակազմի տեղեկությամբ, Պուտինը Բժանիային ասել է, որ «Ռուսաստանը Աբխազիայի թիվ մեկ գործընկերն է, քանի որ տարածաշրջանը տնտեսական շրջանառության 70 տոկոսը ունի հենց Ռուսաստանի հետ»:
Նրանց խոսքով, հանդիպմանը Ռուսաստանի նախագահը այսպես կոչված Վրաստանի բռնազավթված տարածաշրջանի այսպես կոչված առաջնորդին ասել է, որ համավարակի դեմ պայքարում Աբխազիային ռուս բժիշկների ցուցաբերած օգնությունը կարևոր է, քանի որ Գուդաութայի կարմիր գոտում շարունակվում են համատեղ աշխատանքները:
Ըստ Ռուսաստանի նախագահի վարչակազմի, իր հերթին Ասլան Բժանիան շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին համավարակի ընթացքում ցուցաբերած օգնության համար: Բժանիան նշել է նաև, որ Ռուսաստանի հետ կնքված պայմանագրերը լիովին համահունչ են Աբխազիայի շահերին: Բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված նախագահը Ռուսաստանի նախագահին հրավիրել է Աբխազիա: