Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Պետդումա է ներկայացրել Վենեսուելայի հետ համագործակցության համաձայնագիրը վավերացման համար
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Պետական Դումայի վավերացմանն է ներկայացրել Վենեսուելայի հետ համագործակցության համաձայնագիրը։
Երկրների միջև համաձայնագիրը ստորագրվել է Մոսկվայում 2025 թվականի մայիսի 7-ին։
Համաձայնագրի համաձայն՝ կողմերը դեմ են միակողմանի պատժամիջոցներին, որոնք խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքի այլ նորմերն ու սկզբունքները, Ռուսաստանը և Վենեսուելան համագործակցում են զենքի վերահսկման, կրճատման և չտարածման ոլորտում, Մոսկվան և Կարակասը աջակցում են էներգետիկ ոլորտում կապերին, բացի այդ, կողմերը ստեղծում են ռուս-վենեսուելական անկախ ֆինանսական ենթակառուցվածք։