Վլադիմիր Պուտինը պահանջում է հրավիրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ
Վլադիմիր Պուտինը պահանջում է հրավիրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ

Ռուսաստանը Սիրիայի վրա, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից իրականացրած գրոհի պատճառով, պահանջում է հրավիրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ:

Սիրիայի վրա առանց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մանդատի հարձակումը, միջազգային իրավունքի խախտում է: Այս մասին ասված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության մեջ, որը տարածել է նրա մամլո ծառայությունը:

«Կրկին, ինչպես և մեկ տարի առաջ, երբ ԱՄՆ-ը հարձակվեցին Շայրաթի ավիաբազայի վրա, որպես պատճառ օգտագործվել էր քաղաքացիական բնակչության դեմ թունավորիչ նյութերի օգտագործումը, այս անգամ դա արվել է Դամասկոսի մերձակայքում, Դումայում: Ռուս ռազմական փորձագետները, որոնք գտնվում էին կեղծ միջադեպի վայրում, չեն հայտնաբերել քլորի կամ այլ քիմիական նյութերի օգտագործման հետք: Ոչ մի տեղացի չի հաստատել քիմիական զենքի փաստը»,- ասված է կռեմլի կողմից տարածած հայտարարության մեջ: